
Աստղիկ Ավետիսյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մեդիաուսումնասիրությունների և նշանագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, հաղորդակցության և մեդիայի փորձագետ։
Հայկական PR ասոցիացիայի նախագահ, Հայկական PR ակադեմիայի հիմնադիր-ղեկավար։ Դասավանդում է նաև Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում, Եվրասիա միջազգային համալսարանում, ՀՀ կառավարման պետական ակադեմիայում։
Եղել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարը։ Աշխատել է պետական կառավարման համակարգում, տեղական և միջազգային տարբեր կառույցներում հրավիրվել է որպես փորձագետ, խորհրդատու։ Մասնագիտական և պրոֆեսիոնալ հարթակներում ընտրվել է ժյուրիի նախագահ, անդամ։ Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային ուսուցողական դասընթացների, ծրագրերի, գիտաժողովների որպես կազմակերպիչ, դասընթացավար, զեկուցող։
Հեղինակ է 7 մենագրության և 40-ից ավելի գիտական հոդվածի։ Արժանացել է պետական և ակադեմիական պարգևների։

