Դասընթացի նկարագրություն
«Տեղեկատվության հավաք և վերլուծություն» դասընթացը հնարավորություն է տալիս մասնակիցներին ձեռք բերել գիտելիքներ և գործնական հմտություններ տեղեկատվության ստացման, մշակման և կիրառման վերաբերյալ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան տեղեկատվության տարբեր տեսակներին, դրանց աղբյուրներին և կիրառման հնարավորություններին։
Ծրագիրը ներառում է տեղեկատվության հավաքագրման, համակարգման և վերլուծության հիմնական մեթոդները, ինչպես նաև տվյալների ճիշտ օգտագործման սկզբունքները։ Մասնակիցները կսովորեն տարբերակել փաստերը, կարծիքները և վերլուծությունները, գնահատել տեղեկատվության հավաստիությունը և օգտագործել այն արդյունավետ որոշումների կայացման գործընթացում։
Դասընթացի նպատակը
Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների կարողությունները տեղեկատվության նպատակային հավաքագրման, համակարգման և վերլուծության ոլորտում՝ ապահովելով տվյալների արդյունավետ կիրառումը մասնագիտական գործունեության ընթացքում։
Ինչ կսովորեք
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
- հասկանալ առաջնային և երկրորդային տվյալների առանձնահատկությունները և կիրառման ոլորտները,
- տարբերակել փաստերը, կարծիքները և վերլուծությունները տեղեկատվական նյութերում,
- կիրառել տեղեկատվության հավաքագրման տարբեր մեթոդներ՝ դիտարկում, հարցում, հարցազրույց և փաստաթղթերի ուսումնասիրություն,
- օգտագործել քանակական և որակական վերլուծության հիմնական մեթոդները,
- գնահատել տեղեկատվության հավաստիությունը և օգտագործել այն արդյունավետ որոշումների կայացման համար,
- ապահովել տեղեկատվության անվտանգ մշակումը և պահպանել անձնական տվյալների պաշտպանության սկզբունքները։
Ում համար է նախատեսված
Դասընթացը նախատեսված է՝
- հանրային ծառայողների համար,
- պետական մարմինների աշխատակիցների համար,
- վերլուծաբանների և հետազոտողների համար,
- ծրագրերի և նախագծերի կառավարման ոլորտի մասնագետների համար,
- բոլոր նրանց համար, ովքեր իրենց աշխատանքում զբաղվում են տեղեկատվության հավաքագրմամբ և վերլուծությամբ։
Դասընթացի բովանդակությունը
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները․
- Տեղեկատվության տեսակները և աղբյուրները
- Առաջնային և երկրորդային տվյալների առանձնահատկությունները
- Տեղեկատվության հավաստիության գնահատում
- Փաստերի, կարծիքների և վերլուծությունների տարբերակում
- Տեղեկատվության հավաքագրման մեթոդներ
- Դիտարկման մեթոդ
- Հարցումների և հարցազրույցների կազմակերպում
- Փաստաթղթերի և տվյալների աղբյուրների վերլուծություն
- Քանակական և որակական վերլուծության մեթոդներ
- Տվյալների մշակման և ներկայացման հիմնական գործիքներ
- Անձնական տվյալների պաշտպանություն
- Տեղեկատվական անվտանգություն և գաղտնագրության հիմունքներ
Վերապատրաստման արդյունքը
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ձեռք կբերեն գործնական հմտություններ տեղեկատվության արդյունավետ հավաքագրման, վերլուծության և կիրառման ոլորտում։ Ձեռք բերված գիտելիքները կարող են անմիջապես կիրառվել ինչպես մասնագիտական գործունեության ընթացքում, այնպես էլ առօրյա կյանքում։
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվում է հավաստագիր։
Դասընթացավար
Դասընթացը վարում է Ատոմ Մխիթարյանը,
Կազմակերպման ձևաչափ
Դասերի հաճախականությունը՝ շաբաթական 2 հանդիպում, 2 շաբաթ
Դասընթացի տևողությունը՝ յուրաքանչյուր դասը՝ 80 րոպե
Դասընթացի ձևաչափը՝ առցանց, տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ


