
Անի Ջաբաղյան
Աշխատանքային գործունեությունը սկսել է Ազգային ժողովում՝ որպես պատգամավորի օգնական: Աշխատել է ԿՀԻԿ հիմնադրամում՝ որպես տեղեկատվական պորտալի պատասխանատու և դասընթացավար: «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնում աշխատել է որպես վիճակագիր-վերլուծաբան, եղել է Մարքեթինգի բաժնի պետ:
3 տարի եղել է ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող «Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթության ազգային ռազմավարության» հանձնաժողովի անդամ։
Ունի դասընթացավարի 12 տարվա փորձ, համագործակցում է տեղական և միջազգային կառույցների հետ: Որպես դասընթացավար և խորհրդատու ներգրավված է մասնավոր հատվածի տարբեր ծրագրերում:
Ներկայումս աշխատում է ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում որպես Հետազոտությունների և նորարարության բաժնի պետ:

