Դասընթացի նկարագրություն
«Ճգնաժամային հաղորդակցությունների կառավարում» դասընթացը հնարավորություն է տալիս մասնակիցներին ձեռք բերել գիտելիքներ և գործնական հմտություններ ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ հաղորդակցվելու և կազմակերպության հեղինակությունը պաշտպանելու վերաբերյալ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան ճգնաժամային իրավիճակների բնույթին, դրանց զարգացման փուլերին և հաղորդակցության արդյունավետ կառավարման մեթոդներին։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի այն գործիքներին և ռազմավարություններին, որոնք թույլ են տալիս ճգնաժամային պայմաններում արագ արձագանքել, ապահովել տեղեկատվության ճիշտ փոխանցում և պահպանել վստահությունը շահառուների շրջանում։
Դասընթացի նպատակը
Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների կարողությունները ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ հաղորդակցություն կազմակերպելու, տեղեկատվությունը ճիշտ կառավարվելու և կազմակերպության հեղինակությունը պահպանելու ուղղությամբ։
Ինչ կսովորեք
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
-
հասկանալ ճգնաժամերի տեսակները և դրանց զարգացման փուլերը,
-
գնահատել ճգնաժամային իրավիճակների հնարավոր ազդեցությունը կազմակերպության հեղինակության վրա,
-
մշակել ճգնաժամային հաղորդակցության ռազմավարություններ և գործողությունների պլան,
-
արդյունավետ ձևավորել և տարածել հաղորդագրություններ տարբեր լսարանների համար,
-
աշխատել մեդիայի և սոցիալական ցանցերի հետ ճգնաժամային պայմաններում,
-
կազմակերպել ներքին հաղորդակցությունը ճգնաժամային իրավիճակներում,
-
իրականացնել ճգնաժամից հետո վերլուծություն և վերականգնել կազմակերպության հեղինակությունը։
Ում համար է նախատեսված
Դասընթացը նախատեսված է՝
-
հանրային ծառայողների համար,
-
պետական մարմինների ղեկավարների և աշխատակիցների համար,
-
հաղորդակցության և հանրային կապերի մասնագետների համար,
-
կազմակերպությունների ղեկավարների և թիմերի առաջնորդների համար,
-
բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված են կազմակերպական հաղորդակցության և հանրային հարաբերությունների կառավարման գործընթացներում։
Դասընթացի բովանդակությունը
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները․
- Ճգնաժամի բնույթը և առանձնահատկությունները
- Ճգնաժամի փուլերը՝ նախաճգնաժամ, ճգնաժամ, հետճգնաժամ
- Ճգնաժամային իրավիճակների տիպաբանություն
- Ճգնաժամային հաղորդակցության ռազմավարություններ և մարտավարություններ
- Հաղորդագրությունների ձևավորում և փոխանցում տարբեր լսարանների համար
- Մեդիայի հետ արդյունավետ համագործակցություն ճգնաժամային իրավիճակներում
- Սոցիալական ցանցերում արձագանքման մեխանիզմներ
- Ներքին հաղորդակցության կազմակերպում ճգնաժամային պայմաններում
- Ճգնաժամային հաղորդակցության պլանի մշակում
- Ճգնաժամից հետո վերլուծություն և հեղինակության վերականգնում
Վերապատրաստման արդյունքը
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կօգնեն արդյունավետ կառավարել հաղորդակցությունը ճգնաժամային իրավիճակներում, նվազագույնի հասցնել հեղինակության կորուստները և արագ վերականգնել վստահությունը շահառուների շրջանում։
Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրամադրվում է հավաստագիր։
Դասընթացավար
Դասընթացը վարում է Աստղիկ Ավետիսյանը,
Կազմակերպման ձևաչափ
Դասերի հաճախականությունը՝ շաբաթական 2 հանդիպում, 2 շաբաթ
Դասընթացի տևողությունը՝ յուրաքանչյուր դասը՝ 80 րոպե
Դասընթացի ձևաչափը՝ առցանց, տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ


