
Ատոմ Մխիթարյան
Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ որպես կրտսեր գիտաշխատող և դպրոցում՝ որպես ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ: Աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, ՀՀ սփյուռքի նախարարությունում՝ առաջատար մասնագետից հասնելով մինչև վարչության պետ և Կոմիտեի նախագահի տեղակալ: Որպես կրթության ոլորտի փորձագետ տարիներ շարունակ ներգրավված է եղել Եվրամիության, ՄԱԿ-ի և Եվրախորհրդի ծրագրերում: Ունի դասընթացավարի ավելի քան 20 տարվա փորձ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, մանկավարժության դոցենտ:
Ներկայումս ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկանն է:

