
Աննա Կոնջորյան
Աննա Կոնջորյանը տաղանդների զարգացման, առաջնորդության և ստեղծարար մտածողության ոլորտների մասնագետ է՝ ավելի քան 15 տարվա փորձով։
Ներկայումս նա աշխատում է Ամիօ բանկում որպես Կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար։ Աննան նաև Ignite Creativity Lab նախաձեռնության հիմնադիրն է՝ ստեղծարար լաբորատորիա, որտեղ թիմերը և անհատները աշխատում են իրենց գաղափարների զարգացման և իրականացման վրա։ Լաբի աշխատարաններում համադրվում են ստեղծարար մտածողությունը, Design Thinking-ի մեթոդաբանությունը և Արհեստական բանականության գործիքները՝ օգնելով գաղափարները վերածել կիրառելի լուծումների և գործող նախատիպերի։
Վերջին շրջանում նրա աշխատանքի առանցքային ուղղություններից է մարդու մտածողության և արհեստական բանականության համագործակցության մշակույթի ձևավորումը։ Իր ծրագրերում նա ցույց է տալիս, թե ինչպես կարելի է օգտագործել ԱԲ-ը ոչ թե որպես մտածողության փոխարինող, այլ որպես գործիք, որը ընդլայնում է վերլուծական և ստեղծարար կարողությունները։
Աննան նաև «Վերելք» կենսագրական գրքի հեղինակն է, IDEx առաջնորդական նորարարական հարթակի համահեղինակը և Staffmedia.am-ում ստեղծարարության թեմայով սյունակագիր։

