Դասընթացի նկարագրություն
Այս 6-շաբաթյա անգլերեն լեզվի դասընթացը (B1–B1+ մակարդակ) նախատեսված է զարգացնելու մասնակիցների հաղորդակցական հմտությունները և ամրապնդելու լեզվի կիրառությունը տարբեր առօրյա և ակադեմիական իրավիճակներում։ Դասընթացը նպաստում է խոսելու, լսելու, կարդալու և գրելու հմտությունների զարգացմանը՝ միաժամանակ ընդլայնելով մասնակիցների բառապաշարը և լեզվական կարողությունները։
Դասընթացի յուրաքանչյուր շաբաթական հանդիպումը (2–3 ժամ) ներառում է քերականական նյութի ուսումնասիրություն, բառապաշարի զարգացում, արտասանության կատարելագործում և ինտերակտիվ վարժություններ։ Դասերը կառուցված են այնպես, որ մասնակիցները կարողանան կիրառել իրենց լեզվական հմտությունները գործնական իրավիճակներում։
Դասընթացի նպատակը
Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների անգլերեն լեզվի հաղորդակցական կարողությունները B1–B1+ մակարդակում՝ ապահովելով լեզվի արդյունավետ կիրառություն ինչպես առօրյա, այնպես էլ մասնագիտական միջավայրում։
Ինչ կսովորեք
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
- մասնակցել տարբեր թեմաներով քննարկումների և արտահայտել սեփական կարծիքը,
- հասկանալ միջին բարդության խոսակցական և գրավոր տեքստեր,
- զարգացնել խոսելու և լսելու հմտությունները տարբեր իրավիճակներում,
- օգտագործել ավելի լայն բառապաշար առօրյա և մասնագիտական թեմաների շուրջ,
- բարելավել արտասանությունը և լեզվական հստակությունը,
- զարգացնել կարդալու և գրելու հմտությունները ակադեմիական և առօրյա թեմաների շրջանակում։
Ում համար է նախատեսված
Դասընթացը նախատեսված է՝
- այն անձանց համար, ովքեր արդեն ունեն անգլերեն լեզվի միջին մակարդակի գիտելիքներ (B1),
- հանրային ծառայողների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց լեզվական հաղորդակցական հմտությունները,
- մասնագետների համար, ովքեր իրենց աշխատանքում օգտագործում են անգլերեն լեզուն,
- բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց անգլերեն լեզվի մակարդակը և ավելի վստահ հաղորդակցվել։
Դասընթացի բովանդակությունը
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները․
- Անձնային հատկանիշներ և բնավորության գծեր
- Մարդկային հարաբերություններ և սոցիալական վարքագիծ
- Զգացմունքներ և հույզեր
- Առողջ ապրելակերպ և առողջ սովորություններ
- Ֆիզիկական ակտիվություն և սննդակարգ
- Հոգեկան առողջություն և կյանքի որակ
- Կյանքի ոճ և անձնական ընտրություններ
- Կրթական համակարգեր և ուսումնական գործընթաց
- Քննություններ և ակադեմիական հմտություններ
- Շարունակական կրթություն և ինքնազարգացում
Վերապատրաստման արդյունքը
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ձեռք կբերեն ավելի զարգացած հաղորդակցական հմտություններ և կկարողանան ավելի վստահ կիրառել անգլերեն լեզուն տարբեր իրավիճակներում՝ ինչպես առօրյա, այնպես էլ մասնագիտական միջավայրում։
Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցներին տրամադրվում է հավաստագիր։
Դասընթացավար
Դասընթացը վարում է Լիլիթ Պետրոսյանը,
Կազմակերպման ձևաչափ
Դասերի հաճախականությունը՝ շաբաթական 2 հանդիպում, 6 շաբաթ
Դասընթացի տևողությունը՝ յուրաքանչյուր դասը՝ 80 րոպե
Դասընթացի ձևաչափը՝ առցանց, տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ


