Դասընթացի նկարագրություն
Այս 6-շաբաթյա անգլերեն լեզվի դասընթացը (B2 մակարդակ) նախատեսված է զարգացնելու մասնակիցների հաղորդակցական կարողությունները և խորացնելու անգլերեն լեզվի կիրառությունը ինչպես առօրյա, այնպես էլ մասնագիտական և ակադեմիական միջավայրում։ Դասընթացը նպաստում է խոսելու, լսելու, կարդալու և գրելու հմտությունների զարգացմանը՝ միաժամանակ ընդլայնելով մասնակիցների բառապաշարը տարբեր թեմատիկ ոլորտներում։
Յուրաքանչյուր շաբաթական հանդիպումը (2–3 ժամ) ներառում է քերականական նյութի ուսումնասիրություն, բառապաշարի զարգացում, արտասանության կատարելագործում և ինտերակտիվ առաջադրանքներ, որոնք նպաստում են լեզվի գործնական կիրառմանը տարբեր իրավիճակներում։
Դասընթացի նպատակը
Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների անգլերեն լեզվի հաղորդակցական հմտությունները B2 մակարդակում, ընդլայնել նրանց բառապաշարը և բարելավել լեզվի կիրառման կարողությունները ակադեմիական, մասնագիտական և առօրյա հաղորդակցության մեջ։
Ինչ կսովորեք
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
-
ավելի վստահ մասնակցել քննարկումների և արտահայտել սեփական կարծիքը տարբեր թեմաների շուրջ,
-
հասկանալ և վերլուծել միջինից բարձր բարդության խոսակցական և գրավոր նյութեր,
-
կիրառել տարբեր քերականական կառուցվածքներ խոսքի և գրավոր հաղորդակցության ընթացքում,
-
օգտագործել ավելի լայն և բազմազան բառապաշար տարբեր թեմատիկ ոլորտներում,
-
զարգացնել արտասանությունը և խոսքի հստակությունը,
-
կատարել ավելի կառուցվածքային և տրամաբանական գրավոր աշխատանքներ։
Ում համար է նախատեսված
Դասընթացը նախատեսված է՝
-
այն անձանց համար, ովքեր արդեն ունեն անգլերեն լեզվի միջինից բարձր մակարդակի գիտելիքներ (B1–B2),
-
հանրային ծառայողների համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց լեզվական հաղորդակցական հմտությունները,
-
մասնագետների համար, ովքեր իրենց աշխատանքում օգտագործում են անգլերեն լեզուն,
-
բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց անգլերեն լեզվի մակարդակը և ավելի վստահ հաղորդակցվել միջազգային միջավայրում։
Դասընթացի բովանդակությունը
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները․
Քերականություն
-
Present Simple և Present Continuous
-
Հարցական կառուցվածքներ (Question forms)
-
Past Simple և Present Perfect ժամանակների տարբերություններ
-
Ժամանակային արտահայտություններ (Time expressions)
-
Comparative և Superlative ածականներ
Բառապաշար
-
Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն
-
Աղտոտում, վերամշակում և բնապահպանական լուծումներ
-
Անձնային հատկանիշներ և սոցիալական վարքագիծ
-
Մարդկային հարաբերություններ, զգացմունքներ և հույզեր
-
Գիտական հետազոտություններ, հայտնագործություններ և փորձարարություններ
-
Նորարարություն և գիտական տերմինաբանություն
-
Արվեստի տարբեր ձևեր՝ երաժշտություն, կինո և գրականություն
-
Կարծիք արտահայտելու և քննարկում վարելու լեզվական միջոցներ
Վերապատրաստման արդյունքը
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ձեռք կբերեն զարգացած լեզվական և հաղորդակցական հմտություններ, որոնք հնարավորություն կտան ավելի վստահ օգտագործել անգլերեն լեզուն տարբեր ակադեմիական, մասնագիտական և առօրյա իրավիճակներում։
Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրամադրվում է հավաստագիր։
Դասընթացավար
Դասընթացը վարում է Լիլիթ Պետրոսյանը,
Կազմակերպման ձևաչափ
Դասերի հաճախականությունը՝ շաբաթական 2 հանդիպում, 6 շաբաթ
Դասընթացի տևողությունը՝ յուրաքանչյուր դասը՝ 80 րոպե
Դասընթացի ձևաչափը՝ առցանց, տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ


