Դասընթացի նկարագրություն
Դասընթացը նպատակ ունի ծանոթացնել մասնակիցներին արհեստական բանականության հիմնական գաղափարներին և ցույց տալ, թե ինչպես կարելի է այն արդյունավետ կիրառել ամենօրյա աշխատանքում։
Դասընթացը համադրում է տեսական գիտելիքները և գործնական գործիքները՝ հնարավորություն տալով մասնակիցներին ավտոմատացնել աշխատանքային գործընթացները, բարձրացնել արդյունավետությունը և արագացնել որոշումների կայացումը պետական կառավարման միջավայրում։
Դասընթացի նպատակը
Դասընթացի նպատակն է ձևավորել մասնակիցների մոտ արհեստական բանականության կիրառման համակարգային պատկերացում և զարգացնել գործնական հմտություններ, որոնք կօգնեն ժամանակ խնայել, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և ճիշտ ու անվտանգ օգտագործել AI գործիքները պետական համակարգում։
Ինչ կսովորեք
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կկարողանան՝
հասկանալ արհեստական բանականության և դրա հիմնական տեսակների էությունը,
կիրառել AI գործիքներ ամենօրյա աշխատանքում՝ նամակագրության, փաստաթղթերի մշակման և տվյալների վերլուծության համար,
օգտագործել ժամանակակից AI հարթակներ՝ տեղեկատվության որոնման և աշխատանքի կազմակերպման նպատակով,
ձևակերպել արդյունավետ հարցումներ (prompt-ներ) և ստանալ առավել ճշգրիտ արդյունքներ,
գնահատել AI գործիքների սահմանափակումները և հնարավոր ռիսկերը,
կիրառել AI-ի անվտանգ և էթիկական օգտագործման սկզբունքները պետական կառավարման ոլորտում։
Ում համար է նախատեսված
Դասընթացը նախատեսված է՝
պետական և համայնքային ծառայողների համար,
վարչական և գրասենյակային աշխատակիցների համար,
միջին և բարձր օղակի ղեկավարների համար,
վերլուծաբանների և տվյալների հետ աշխատող մասնագետների համար,
բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կիրառել արհեստական բանականությունը աշխատանքային գործընթացներում։
Դասընթացի բովանդակությունը
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները․
Դաս 1 – Արհեստական բանականության հիմունքներ և պետական ոլորտում կիրառումը
AI, Machine Learning և Generative AI հիմունքներ
Արհեստական բանականության կիրառման օրինակներ պետական կառավարման ոլորտում
Նամակների ավտոմատ մշակում
Փաստաթղթերի ամփոփում
Տվյալների վերլուծություն
Հանրային հաղորդակցություն
AI գործիքների ընդհանուր ներկայացում (ChatGPT, Microsoft Copilot)
Դաս 2 – AI գործիքներ ամենօրյա աշխատանքի համար
ChatGPT և Gemini՝ արագ և արդյունավետ տեքստային աշխատանքների համար
Microsoft Copilot՝ Word, Excel և PowerPoint միջավայրերում աշխատանքի օպտիմալացում
Perplexity AI՝ տեղեկատվության արագ և ճշգրիտ որոնում
Notion AI՝ փաստաթղթերի կազմակերպում և աշխատանքային գործընթացների կառավարում
Դաս 3 – Պրոմպտ ինժեներիա (Prompt Engineering)
Prompt Engineering-ի հիմունքներ
Արդյունավետ և ոչ արդյունավետ հարցումների համեմատություն
Role prompting մեթոդ
Step-by-step reasoning մեթոդ
Context adding մեթոդ
Output formatting մեթոդ
Iterative refining մեթոդ
Դաս 4 – AI էթիկա, անվտանգություն և կիրառման կանոններ պետական համակարգում
Արհեստական բանականության սահմանափակումներ (hallucination, bias)
Տվյալների անվտանգություն և GDPR համապատասխանություն
AI էթիկայի սկզբունքներ պետական կառավարման ոլորտում
AI գործիքների անվտանգ օգտագործման կանոններ և լավագույն փորձեր
Վերապատրաստման արդյունքը
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և հմտություններ արհեստական բանականության կիրառման ոլորտում, որոնք կօգնեն օպտիմալացնել աշխատանքային գործընթացները, բարձրացնել արդյունավետությունը և ապահովել ժամանակակից թվային գործիքների ճիշտ և անվտանգ օգտագործումը պետական կառավարման միջավայրում։
Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրամադրվում է հավաստագիր։
Դասընթացավար
Դասընթացը վարում է Սեբաստիա Իսաղուլյանը,
Կազմակերպման ձևաչափ
Դասերի հաճախականությունը՝ շաբաթական 2 հանդիպում, 2 շաբաթ
Դասընթացի տևողությունը՝ յուրաքանչյուր դասը՝ 80 րոպե
Դասընթացի ձևաչափը՝ առցանց, տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ


