Դասընթացի նկարագրություն
«Վստահության ձևավորում և հեղինակության կառավարում» դասընթացը հնարավորություն է տալիս մասնակիցներին ձեռք բերել գիտելիքներ և գործնական հմտություններ անձնական և կազմակերպչական հեղինակության կառուցման, ինչպես նաև շահառուների վստահությունը ձևավորելու և պահպանելու վերաբերյալ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան վստահության ձևավորման հիմնական սկզբունքներին, դրանց ազդեցությանը մասնագիտական հեղինակության վրա և այն գործիքներին, որոնք թույլ են տալիս ձևավորել կայուն և վստահելի հարաբերություններ տարբեր լսարանների հետ։
Դասընթացի նպատակը
Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների կարողությունները՝ կառուցելու և պահպանելու վստահելի անձնական և կազմակերպչական հեղինակություն, արդյունավետ հաղորդակցվելու շահակիցների հետ և ստեղծելու վստահության վրա հիմնված համագործակցային միջավայր։
Ինչ կսովորեք
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
-
հասկանալ վստահության ձևավորման հիմնական բաղադրիչները՝ վստահելիություն, հավաստիություն և մտերմություն,
-
վերլուծել թիրախային լսարանները և հասկանալ նրանց ակնկալիքները,
-
կիրառել հեղինակության կառավարման հիմնական գործիքները,
-
կանխատեսել և կառավարել հեղինակության հետ կապված ռիսկերը,
-
կիրառել հետադարձ կապի մեխանիզմներ՝ վստահության ամրապնդման համար,
-
ձևավորել դրական և կայուն հարաբերություններ գործընկերների, շահառուների և հաճախորդների հետ։
Ում համար է նախատեսված
Դասընթացը նախատեսված է՝
-
հանրային ծառայողների համար,
-
պետական մարմինների ղեկավարների և աշխատակիցների համար,
-
հաղորդակցության և հանրային կապերի մասնագետների համար,
-
կազմակերպությունների ղեկավարների և թիմերի առաջնորդների համար,
-
բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել վստահության և հեղինակության կառավարման հմտությունները։
Դասընթացի բովանդակությունը
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները․
- Վստահության ձևավորման հիմնական սկզբունքները
- Վստահելիություն, հավաստիություն և մտերմություն որպես վստահության հիմնասյուներ
- Անձնական և կազմակերպչական հեղինակության ձևավորում
- Թիրախային լսարանների վերլուծություն և ակնկալիքների գնահատում
- Հեղինակության կառավարման գործիքներ և մեթոդներ
- Հեղինակության ռիսկերի կառավարում
- Արժեհամակարգի և կորպորատիվ մշակույթի դերը վստահության ձևավորման մեջ
- Հետադարձ կապի մեխանիզմներ և լսարանների ներգրավում
- Սոցիալական պատասխանատվության դերը վստահելի միջավայր ստեղծելու գործում
- Գործնական իրավիճակների քննարկում և փորձի փոխանակում
Վերապատրաստման արդյունքը
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կօգնեն ձևավորել և պահպանել դրական անձնական և կազմակերպչական հեղինակություն, ինչպես նաև կառուցել երկարաժամկետ վստահություն գործընկերների, շահառուների և հաճախորդների հետ։
Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրամադրվում է հավաստագիր։
Դասընթացավար
Դասընթացը վարում է Աստղիկ Ավետիսյանը,
Կազմակերպման ձևաչափ
Դասերի հաճախականությունը՝ շաբաթական 2 հանդիպում, 2 շաբաթ
Դասընթացի տևողությունը՝ յուրաքանչյուր դասը՝ 80 րոպե
Դասընթացի ձևաչափը՝ առցանց, տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ


