Դասընթացի նկարագրություն
Այս դասընթացը նպատակ ունի նպաստել մասնակիցների ստեղծարար ներուժի բացահայտմանը և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ կիրառական ստեղծարարության մեթոդաբանության և արհեստական բանականության գործիքների համատեղ կիրառման միջոցով։ Ծրագիրը միտված է մտածողության կաղապարների վերափոխմանը, խնդիրների ոչ ստանդարտ դիտարկմանը և աշխատանքային գործընթացներում նորարարական լուծումների մշակմանը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան այնպիսի մոտեցումների և գործիքների, որոնք թույլ կտան ստեղծել թվային նախատիպեր (MVP), արագ մշակել գաղափարներ և դրանք վերածել գործնական կիրառություն ունեցող լուծումների։
Դասընթացի նպատակը
Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների ստեղծարար մտածողությունը, վերլուծական կարողությունները և գործնական հմտությունները՝ արհեստական բանականության ժամանակակից գործիքների կիրառման միջոցով։ Այն ուղղված է մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացմանը, աշխատանքային գործընթացների պարզեցմանը և նորարարական լուծումների մշակմանը պետական և մասնագիտական միջավայրում։
Ինչ կսովորեք
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
-
կիրառել ստեղծարարության մեթոդաբանություններ և արհեստական բանականության գործիքներ՝ խնդիրների նոր դիտարկման և լուծման համար,
-
իրականացնել տվյալների օպերատիվ մշակում և բարդ համակարգերում բացահայտել թաքնված օրինաչափություններ,
-
գնահատել խնդիրները տարբեր տեսանկյուններից և մշակել ոչ ստանդարտ, բայց կիրառելի լուծումներ,
-
օգտագործել Perplexity AI գործիքը՝ տեղեկատվության արագ որոնման, վերլուծության և աշխատանքը հեշտացնող ինքնաշխատ գործիքների ստեղծման համար,
-
կիրառել Replit AI-ը՝ գաղափարները վերածելու գործնական կիրառություն ունեցող հավելվածների, թվային օգնականների և ավտոմատացված լուծումների,
-
բարձրացնել կառավարչական և ստեղծարար գործընթացների արդյունավետությունը՝ ձևավորելով նորարարությանն ուղղված մտածողություն։
Ում համար է նախատեսված
Դասընթացը նախատեսված է՝
-
հանրային ծառայողների համար,
-
պետական մարմինների աշխատակիցների համար,
-
վարչությունների և բաժինների ղեկավարների համար,
-
մասնագետների համար, ովքեր ցանկանում են զարգացնել ստեղծարար և թվային հմտությունները,
-
այն անձանց համար, ովքեր ցանկանում են կիրառել արհեստական բանականությունը իրենց աշխատանքային գործընթացներում։
Դասընթացի բովանդակությունը
Մոդուլ 1. Ստեղծարար մտածողության հիմունքներ
Ստեղծարարության մեթոդաբանությունների ներածություն, մտածողության կաղապարների բացահայտում և վերափոխում։
Մոդուլ 2. Արհեստական բանականության գործիքների կիրառություն
ԱԲ գործիքների դերը մասնագիտական գործունեության մեջ, դրանց հնարավորություններն ու կիրառման հիմնական ուղղությունները։
Մոդուլ 3. Տվյալների մշակում և վերլուծություն
Տեղեկատվության արագ մշակում, օրինաչափությունների բացահայտում և տվյալների հիման վրա նոր գաղափարների ձևավորում։
Մոդուլ 4. Գործնական թվային լուծումների ստեղծում
Perplexity AI և Replit AI գործիքների կիրառմամբ գաղափարների վերածում ավտոմատացված գործիքների, հաշվետվությունների և թվային նախատիպերի (MVP)։
Մոդուլ 5. Նորարարական լուծումների կիրառում աշխատանքային միջավայրում
Աշխատանքային գործընթացների օպտիմալացում, արդյունավետության բարձրացում և նորարարական մշակույթի ձևավորում։
Վերապատրաստման արդյունքը
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ձեռք կբերեն կիրառելի գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կարող են անմիջապես օգտագործել իրենց մասնագիտական գործունեության ընթացքում։ Նրանք կկարողանան աշխատել ստեղծարարության և արհեստական բանականության համադրությամբ, մշակել նորարարական գաղափարներ և դրանք վերածել իրական թվային լուծումների։
Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցներին տրամադրվում է հավաստագիր։
Լրացուցիչ տեղեկություն
Դասընթացը կառուցված է տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ։ Մասնակիցներին տրամադրվում են կիրառական օրինակներ, աշխատանքային գործիքներ և մեթոդական ուղղորդում, որոնք հնարավորություն կտան դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կիրառել առօրյա աշխատանքում։
Դասընթացավար
Դասընթացը վարում է Աննա Կոնջորյանը,
Կազմակերպման ձևաչափ
Դասերի հաճախականությունը՝ շաբաթական 3 հանդիպում, 1 շաբաթ
Դասընթացի տևողությունը՝ յուրաքանչյուր դասը՝ 80 րոպե
Դասընթացի ձևաչափը՝ առցանց, տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ


