Դասընթացի նկարագրություն
«Մտածիր ԱԲ-ի հետ, կառուցիր ԱԲ-ի հետ» դասընթացը նախատեսված է պետական մարմինների ղեկավար կազմի այն ներկայացուցիչների համար, որոնք ցանկանում են արհեստական բանականությունը կիրառել իրենց ամենօրյա աշխատանքում ոչ միայն որպես տեխնիկական գործիք, այլ որպես մտածողության, պլանավորման և կառավարման արդյունավետության բարձրացման միջոց։
Դասընթացը կենտրոնանում է AI-ի ստեղծագործ և ռազմավարական կիրառման վրա՝ օգնելով մասնակիցներին ձևակերպել խնդիրներ, կառուցել լուծումներ, արագորեն մշակել գաղափարներ և բարելավել աշխատանքային գործընթացները։
Փոքր խմբային ձևաչափը՝ մինչև 7 մասնակից, ապահովում է անհատական մոտեցում, ակտիվ ներգրավվածություն և գործնական աշխատանք:
Դասընթացի ընթացքում Դուք կսովորեք՝
• օգտագործել AI-ը որպես գաղափարների մշակման և որոշումների նախապատրաստման գործիք,
• ձևակերպել արդյունավետ հարցումներ և ստանալ որակյալ արդյունքներ,
• կառուցել աշխատանքային լուծումներ AI գործիքների օգնությամբ,
• արագ մշակել տեքստեր, առաջարկներ, ծրագրային գաղափարներ և հաղորդակցական նյութեր,
• կիրառել AI-ը թիմային աշխատանքի, պլանավորման և կառավարման գործընթացներում,
• գնահատել AI գործիքների հնարավորություններն ու սահմանափակումները։
Դասընթացը կազմակերպվում է ինտենսիվ՝ 1-օրյա ձևաչափով:
Դասընթացը վարում է Աննա Կոնջորյանը,
Դասընթացը կանցկացվի մայիսի 23-ին և մայիսի 30-ին, ժամը՝ 10։00–14։00
Դասընթացի տևողությունը՝ 4 ժամ,
Դասընթացի մասնակիչների քանակը՝ առավելագույնը 7 մասնակից,
Դասընթացի ձևաչափը՝ առցանց, տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ,
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:


