Դասընթացի նկարագրություն
«Սահմանադրություն և մարդու իրավունքներ. ինստիտուցիոնալ և արժեքային հիմքեր» դասընթացը նպատակ ունի մասնակիցներին ներկայացնել Սահմանադրության դերը պետության և հասարակության կյանքում, ինչպես նաև բացատրել հանրային իշխանության կազմակերպման հիմունքները և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների համակարգը։
Դասընթացը անդրադառնում է Սահմանադրության հիմնական սկզբունքներին, հանրային իշխանության կառուցվածքին, մարդու իրավական կարգավիճակին և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության մեխանիզմներին։
Ծրագիրը համադրում է տեսական գիտելիքները և վերլուծական մոտեցումները՝ նպաստելով մասնակիցների իրավական գիտելիքների ընդլայնմանը և իրավագիտակցության բարձրացմանը։
Դասընթացի նպատակը
Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ՀՀ Սահմանադրությանը, սահմանադրական կարգի հիմունքներին, հանրային իշխանության կառուցվածքին և դրա կազմակերպման սկզբունքներին, ինչպես նաև մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներին և դրանց պաշտպանության մեխանիզմներին։
Դասընթացը միտված է մասնակիցների իրավական գիտելիքների ընդլայնմանը և քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմանը։
Ինչ կսովորեք
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կկարողանան՝
-
պատկերացում կազմել ՀՀ Սահմանադրության բովանդակության և դրա առանձնահատկությունների մասին,
-
կողմնորոշվել հանրային իշխանության կազմակերպման և կառուցվածքի առանձնահատկություններում,
-
հասկանալ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համակարգը,
-
վերլուծել մարդու իրավական կարգավիճակը և դրա սահմանադրական հիմքերը,
-
կիրառել Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մեխանիզմները։
Ում համար է նախատեսված դասընթացը
Դասընթացը նախատեսված է՝
-
պետական և հանրային ծառայողների համար,
-
իրավաբանների և իրավաբանական ոլորտում աշխատող մասնագետների համար,
-
ուսանողների և երիտասարդ մասնագետների համար,
-
հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար,
-
բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները Սահմանադրության և մարդու իրավունքների ոլորտում։
Դասընթացի բովանդակությունը
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները․
-
Ի՞նչ է Սահմանադրությունը
-
Սահմանադրական հիմնունքները
-
Հանրային իշխանության կազմակերպումն ու կառուցվածքը
-
Ազատություն և իրավունքներ. մարդու իրավական կարգավիճակը
-
Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համակարգը
-
Հիմնական իրավունքների սահմանափակման հիմքերը և կարգը
-
Համաչափության սկզբունքը մարդու իրավունքների սահմանափակման գործընթացում
Վերապատրաստման արդյունքը
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ձեռք կբերեն հիմնական գիտելիքներ ՀՀ Սահմանադրության, սահմանադրական կարգի հիմունքների և մարդու հիմնարար իրավունքների մասին, ինչը կնպաստի իրավական գիտակցության բարձրացմանը և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության մեխանիզմների կիրառմանը։
Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրամադրվում է հավաստագիր։
Դասընթացավար
Դասընթացը վարում է Սամվել Ջաբաղյանը,
Կազմակերպման ձևաչափ
Դասերի հաճախականությունը՝ շաբաթական 2 հանդիպում, 2 շաբաթ
Դասընթացի տևողությունը՝ յուրաքանչյուր դասը՝ 40 րոպե
Դասընթացի ձևաչափը՝ առցանց, տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ


