Դասընթացի նկարագրություն
«Սթրեսի կառավարում» դասընթացը նպատակ ունի հանրային ծառայողներին տալ գիտելիքներ սթրեսի վերաբերյալ, սովորեցնել ճանաչել դրա դրսևորումները և կիրառել արդյունավետ մեթոդներ սթրեսը նվազեցնելու համար:
Ծրագիրը միտված է դիտարկել սթրեսից առաջացող հոգեբանական դժվարությունները և նրանց անդրադարձը աշխատանքի արդյունավետությանը և նվազեցնել սթրեսին ուղեկցող բացասական վիճակները։
Դասընթացի նպատակը
Դասընթացի նպատակն է ուսումնասիրել սթրեսի առաջացման պատճառները, դրսևորումները և հետևանքները, զարգացնել գործնական հմտություններ մասնագիտական գործունեության մեջ սթրեսի կանխարգելման և կառավարման գործում:
Ինչ կսովորեք
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կկարողանան՝
- ձեռք բերել հիմնարար պատկերացումներ սթրեսի և դրա ազդեցությունների մասին,
- ճանաչել սեփական արձագանքները սթրեսային իրավիճակներում,
- հասկանալ սթրեսի ազդեցությունը աշխատանքի արդյունավետության վրա,
- մշակել նոր և արդյունավետ վարքային մոդելներ սթրեսային իրավիճակներում,
- կիրառել սթրեսից վերականգնման և ինքնակարգավորման գործնական տեխնիկաներ։
Ում համար է նախատեսված դասընթացը
Դասընթացը նախատեսված է՝
- պետական և հանրային ծառայողների համար,
- կազմակերպությունների ղեկավարների և աշխատակիցների համար,
- թիմերի ղեկավարների և HR մասնագետների համար,
- բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել սթրեսի կառավարման հմտությունները և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։
Դասընթացի բովանդակությունը
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները․
- Սթրեսի էությունը և առաջացման պատճառները
- Սթրեսի հոգեբանական և ֆիզիոլոգիական դրսևորումները
- Սթրեսի ազդեցությունը աշխատանքի արդյունավետության վրա
- Սթրեսային իրավիճակներում մարդու վարքային արձագանքները
- Սթրեսի կառավարման հիմնական մոտեցումները
- Սթրեսի նվազեցման և հաղթահարման մեթոդներ
- Սթրեսից վերականգնման տեխնիկաներ
- Գործնական վարժություններ և քննարկումներ
Վերապատրաստման արդյունքը
Դասընթացի ավարտին մասնակիցները
- Ձեռք կբերեն պատկերացումներ սթրեսի վերաբերյալ
- Կհասկանան սեփական արձագանքները սթրեսի ժամանակ
- Կսովորեն, թե ինչպես մշակել նոր, հաջողակ վարքային մոդելներ սթրեսային իրավիճակներում
- Կտիրապետեն սթրեսից վերականգնման տեխնիկաներին
Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրամադրվում է հավաստագիր։
Դասընթացավար
Դասընթացը վարում է Տաթևիկ Վաթյանը,
Կազմակերպման ձևաչափ
Դասերի հաճախականությունը՝ շաբաթական 2 հանդիպում, 2 շաբաթ
Դասընթացի տևողությունը՝ յուրաքանչյուր դասը՝ 80 րոպե
Դասընթացի ձևաչափը՝ առցանց, տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ


