Դասընթացի նկարագրություն
«Վարչարարություն և վարչական պատասխանատվություն. վարչական վարույթի և վարչական տույժերի կիրառում» դասընթացը նպատակ ունի ներկայացնել վարչարարության հիմնական սկզբունքները, վարչական վարույթի իրականացման գործընթացը և վարչական պատասխանատվության կիրառման իրավական հիմքերը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան վարչական վարույթի փուլերին, վարչական ակտերի ընդունման և հիմնավորման կանոններին, ինչպես նաև վարչական իրավախախտումների և վարչական տույժերի կիրառման առանձնահատկություններին։
Ծրագիրը ներառում է նաև վարչական դատավարության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը՝ նպաստելով վարչական իրավունքի ոլորտում մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացմանը։
Դասընթացի նպատակը
Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել վարչարարության հիմնական սկզբունքներին և վարչական վարույթի իրականացման գործընթացին, ինչպես նաև ներկայացնել վարչական իրավախախտումների և վարչական պատասխանատվության կիրառման հիմնական հիմքերը։
Ինչ կսովորեք
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կկարողանան՝
- տարբերակել վարչարարության հիմնական սկզբունքները,
- վերլուծել վարչական վարույթի փուլերը և վարչական ակտերի իրավական ու փաստական հիմնավորումները,
- կիրառել վարչական ակտերի ընդունման և բողոքարկման կանոնները,
- կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն,
- ներկայացնել վարչական պատասխանատվության կիրառման հիմքերը և կարգը,
- կիրառել վարչական դատավարության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը,
- վերլուծել վարչական դատավարության փուլերը և դատարանի լիազորությունները։
Ում համար է նախատեսված դասընթացը
Դասընթացը նախատեսված է՝
- պետական և համայնքային ծառայողների համար,
- իրավաբանների և իրավական ոլորտի մասնագետների համար,
- պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար,
- իրավաբանական կրթություն ստացող ուսանողների համար,
- բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները վարչական իրավունքի և վարչարարության ոլորտում։
Դասընթացի բովանդակությունը
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները․
Վարչարարության և վարչական վարույթի հիմքերը
- Պատշաճ վարչարարության իրավունքը
- Վարչարարության հիմնական սկզբունքները
- Վարչական վարույթի փուլերը
- Վարչական վարույթի մասնակիցների իրավունքները և պարտականությունները
- Մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը վարչական վարույթում
- Ապացույցները վարչական վարույթում
Վարչական ակտեր
- Վարչական ակտի հասկացությունը, հատկանիշները և ձևերը
- Վարչական ակտի իրավական և փաստական հիմնավորումը
- Վարչական ակտի անվավերության և անվավերության հիմքերը
- Վարչական վարույթի բողոքարկման կարգը
Վարչական պատասխանատվություն
- Վարչարարության արդյունավետ մեխանիզմների հիմքերը
- Վարչական իրավախախտման հասկացությունը և տեսակները
- Վարչական տույժի հասկացությունը և տեսակները
- Վարչական տույժ կիրառելու ընդհանուր կանոնները
- Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելը
- Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի իրականացման կարգը
Ապացույցներ և մարդու իրավունքների պաշտպանություն
- Ապացույցների ստացման և գնահատման առանձնահատկությունները վարչական վարույթում
- Վարչական վարույթի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները
- Վարչական վարույթի ընթացքում որոշումների կայացման կանոնները
Վարչական դատավարություն
- Վարչական դատավարության հիմնական սկզբունքները
- Վարչական դատավարության փուլերը
- Վարչական դատարանի լիազորությունները
- Վարչական դատավարությունում ապացույցները
- Հայցադիմումները վարչական դատավարությունում
Վերապատրաստման արդյունքը
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ վարչարարության, վարչական վարույթի և վարչական պատասխանատվության կիրառման վերաբերյալ, ինչպես նաև կկարողանան արդյունավետ կիրառել վարչական ակտերի ընդունման և բողոքարկման ընթացակարգերը։
Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրամադրվում է հավաստագիր։
Դասընթացավար
Դասընթացը վարում է Սամվել Ջաբաղյանը,
Կազմակերպման ձևաչափ
Դասերի հաճախականությունը՝ շաբաթական 2 հանդիպում, 3 շաբաթ
Դասընթացի տևողությունը՝ յուրաքանչյուր դասը՝ 40 րոպե
Դասընթացի ձևաչափը՝ առցանց, տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ


