Դասընթացի նկարագրություն
Փակ ձևաչափով ինտենսիվ դասընթաց պետական համակարգի ղեկավար կազմի համար։
Ծրագիրը նախատեսված է պետական մարմինների ղեկավար կազմի համար, ովքեր ցանկանում են կիրառել արհեստական բանականության ժամանակակից գործիքներն իրենց աշխատանքում՝ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, արագ որոշումներ կայացնելու և աշխատանքային գործընթացները օպտիմալացնելու նպատակով։
Դասընթացը իրականացվում է փոքր խմբերով (5–7 մասնակից)՝ ապահովելով բարձր ներգրավվածություն, անհատական մոտեցում և գործնական աշխատանք իրական կառավարման խնդիրների հիման վրա։
Ծրագրի ընթացքում մասնակիցները կսովորեն՝
• կիրառել AI գործիքներ ղեկավարական և վարչական աշխատանքում,
• արագ մշակել և ամփոփել փաստաթղթեր,
• ստանալ վերլուծական աջակցություն որոշումների կայացման գործընթացում,
• արդյունավետ օգտագործել ChatGPT, Copilot և այլ ժամանակակից AI հարթակներ,
• ձևակերպել բարձր արդյունավետություն ապահովող prompt-ներ,
• անվտանգ և պատասխանատու կիրառել AI տեխնոլոգիաները պետական կառավարման միջավայրում։
Դասընթացը համադրում է ռազմավարական մտածողությունը, ժամանակակից թվային գործիքները և գործնական կիրառությունը՝ ձևավորելով նոր սերնդի արդյունավետ ղեկավարի աշխատանքային մոտեցումներ։
Դասընթացը կազմակերպվում է ինտենսիվ՝ 1-օրյա ձևաչափով:
Դասընթացը վարում է Սեբաստիա Իսաղուլյանը,
Դասընթացը կանցկացվի հունիսի 14-ին և հունիսի 27-ին, ժամը՝ 10։00–14։00
Դասընթացի տևողությունը՝ 4 ժամ,
Դասընթացի մասնակիչների քանակը՝ առավելագույնը 7 մասնակից,
Դասընթացի ձևաչափը՝ առցանց, տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ,
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:


