ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ակադեմիայի առաքելությունն է աջակցել հանրային ծառայողների մասնագիտական զարգացմանը՝ առաջարկելով արդիական և կիրառելի կրթական ծրագրեր,  անհատական դասընթացներ, թիմային աշխատանքի մոդելներ, որոնք նպաստում են պետական կառավարման համակարգում արդիական գիտելիքների ձեռքբերմանը, հմտությունների և կարողունակությունների զարգացմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը,  որոշումների տեղեկացված կայացմանը և պետական ծառայությունների որակի բարձրացմանը։

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

• տալ ժամանակակից և արդիական գիտելիք,

• զարգացնել հանրային ծառայողների մասնագիտական հմտությունները և կարողունակությունները,

• սովորեցնել ժամանակակից կառավարման և վերլուծական գործիքներ,
• խթանել արդյունավետ և պատասխանատու մոտեցումը պետական կառավարման համակարգում,
• նպաստել պետական ծառայությունների որակի բարձրացմանը:

ՄԵՐ ԹԻՄԻ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Մեր մասնագետների մեծ մասն ունի պետական կառավարման համակարգում աշխատելու փորձ։ Կազմակերպիչները, դասընթացների բովանդակության մշակողները և դասընթացավարներն ունեն ինչպես ակադեմիական, կրթական ոլորտի աշխատանքի, դասավանդման, կրթության կառավարման, կրթության որակի ապահովման համակարգի ներդրման բազմամյա փորձ, այնպես էլ պետական մարմիններում աշխատանքի փորձառություն, ինչը թույլ է տալիս շատ լավ պատկերացնել հանրային ծառայողների առօրյա աշխատանքային խնդիրներն ու մասնագիտական զարգացման կարիքները, և այդ կարիքների բավարարման համար առաջադրել լավ մտածված, կուռ բովանդակությամբ տրամաբանված դասընթացներ:

Մեր աշխատանքային փորձը, ինչպես նաև համակարգում նախապես իրականացրած կարիքների գնահատումը հնարավորություն է տվել մեզ՝ մշակելու վերապատրաստման ժամանակակից ծրագրեր և անհատական դասընթացներ, թեիմային աշխատանքի մոդելներ, որոնք համապատասխանում են պետական ծառայողների իրական աշխատանքային միջավայրին և ուղղված են գործնական հմտությունների զարգացմանը։

Վերապատրաստման ծրագրերի և անհատական դասընթացների հիմնական ուղղությունները

Ակադեմիան կազմակերպում է տարատեսակ վերապատրաստման ծրագրեր և անհատական դասընթացներ տարբեր ուղղություններով, ներառյալ՝

Վերապատրաստման հավաստումը

Դասընթացների ավարտից հետո մասնակիցները ստանում են հավաստագիր, որը հաստատում է ծրագրի հաջող ավարտը և ձեռք բերված մասնագիտական գիտելիքները։ Մասնակիցներին, ըստ անհրաժեշտության, տրամադրվում են նաև վճարումը հաստատող համապատասխան փաստաթղթեր։

shape