Կարեն Սարգսյան

Կարեն Սարգսյանը հանրային և բիզնեսի կառավարման ոլորտի  հայտնի մասնագետ է՝ ավելի քան 20 տարվա փորձով: Նա ունի հանրային ոլորտում  պաշտոնավարման հարուստ փորձ(ՀՀ Ազգային Ժողով, նախարարություններ) և լիարժեք պատկերացում ունի ոլորտի մարտահրավերների և զարգացման հետագա  ուղիների մասին:

Կարեն Սարգսյանը ներկա պահին զբաղեցնում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնը, դասավանդում է Հանրապետության մի շարք ԲՈՒՀ-երում, զբաղվում է մասնագիտական խորհրդատվություններով և փորձագիտությամբ: Նա հեղինակ է կառավարման ոլորտին նվիրված 10 գրքերի և 80-ից ավել գիտական հոդվածների,  այդ թվում՝  <<Տնտեսության պետական կարգավորման արդի հիմնախնդիրները>>, <<Պետական հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները>>,<<Ռիսկերի կառավարում>> , <<Մարդկային ռեսուրսների կառավարում>>: Կարեն Սարգսյանը նաև  բիզնես-փորձագետ է, զբաղվում է բիզնես-խորհրդատվությամբ և թրեյնինգներով: