Ժոզեֆինա Եսայան

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական մշակույթի ոլորտում փորձառու մասնագետ է՝ հոգեբանական և կառավարման կրթական ամուր հիմքով։ Ներկայումս ղեկավարում է reArmenia Academy-ի Մարդկային ռեսուրսների և կորպորատիվ մշակույթի բաժինը՝ զբաղվելով HR ռազմավարության, աշխատակիցների զարգացման և կազմակերպական միջավայրի ձևավորմամբ։

Աշխատել է որպես HR մասնագետ մի շարք կազմակերպություններում՝ ձեռք բերելով փորձ աշխատակիցների ընտրության, ադապտացիայի և կառավարման գործընթացներում։ Ունի նաև ակադեմիական փորձ՝ որպես դասախոս-օգնական, ինչպես նաև զբաղվել է թրեյնինգների անցկացման և IT աջակցությամբ։

Գիտությունների թեկնածու է սոցիալական հոգեբանության ոլորտում և մի շարք գիտական հրապարակումների հեղինակ։ Հետազոտական հետաքրքրությունները ներառում են ռեքրութմենթը, օնբորդինգը և HR ռազմավարությունը։ Հայաստանի ՄՌԿ ասոցացիայի անդամ։